Հոդված 3
Հոդված 3
1. Անդամ պետության ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի նավարկությունն իրականացվում է ներքին ջրային ուղիների անդամ պետության իրավասու մարմնին նավատիրոջ կողմից ուղարկվող ծանուցման հիման վրա։
2. Նշված ծանուցումն ուղարկվում է այն անդամ պետության պետական սահմանին նավի մոտենալու ծրագրվող ամսաթվից ոչ ուշ, քան 3 օրացուցային օր հետո, որի ներքին ջրային ուղիներում ծրագրվում է իրականացնել նավարկությունը, և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
ա) նավի անվանումը՝ նավի փաստաթղթերին համապատասխան.
բ) նավատիրոջ անվանումն ու վավերապայմանները.
գ) նավի գրանցման նավահանգիստը.
դ) նավի տեսակը.
ե) նավի հիմնական չափերը (երկարություն, լայնություն, առավելագույն և փաստացի նստվածքը, վերջրյա եզրաչափը).
զ) ներքին ջրային ուղիներով նավի անցման ժամկետներն ու նպատակը.
է) նավարկության երթուղին.
ը) տեղեկություններ փոխադրվող բեռների և ուղևորների մասին.
թ դասակարգման վկայականը։
3. Անդամ պետության ներքին ջրային ուղիներ (ներքին ջրային ուղիներից) նավերի մուտք գործելու (դուրս գալու) դեպքում անդամ պետությունները պարտավոր են անդամ պետության պետական սահմանի հատման վայրին ամենամոտ գտնվող անցակետում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանային և այլ տեսակի հսկողություն անցնել։
4. Անդամ պետության ներքին ջրային ուղիներով կարող են նավարկել միայն այդ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանող նավերը։
5. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ներքին ջրային տրանսպորտի ոլորտում պետական հսկողություն (պետական նավահանգստային հսկողություն) իրականացնելու լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմիններն իրենց իրավասության շրջանակներում իրավունք ունեն իրականացնելու նավագնացության անվտանգության պահանջներին նավերի համապատասխանության, ինչպես նաև այդ նավերի անձնակազմի անդամների կողմից նավագնացության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության և հակահրդեհային անվտանգության ստուգում։
6. Անդամ պետության ներքին ջրային ուղիների առանձին տեղամասերում նավերի տեղաշարժի սահմանափակումը կամ արգելումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
7. Անդամ պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ինչպես նավահանգիստներում, այնպես էլ պետական սահմանին սահմանային, մաքսային, սանիտարական և այլ ձևական պահանջների առավելագույնս արագացման և պարզեցման համար:
8. Անդամ պետությունների իրավասու մարմինները տեղեկատվություն են փոխանակում անդամ պետությունների ներքին ջրային տրանսպորտի ոլորտի օրենսդրության և այն փոփոխելու վերաբերյալ։
9. Նավատարի կողմից նավերի ստուգման անցկացումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։