Հոդված 5
Հոդված 5
1. Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ նավագնացության անվտանգության նկատառումներից ելնելով՝ անդամ պետությունների իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են տեղորոշման սարքավորումների միջոցների կատեգորիաների, նավերի ընթացքի երաշխավորված եզրաչափերի, նավագնացային ջրատեխնիկական կառույցների աշխատանքի ժամկետների, ինչպես նաև ներքին ջրային ուղիներով նավերի տեղաշարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումների և արգելքների մասին։
2. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի, այդ թվում՝ քարշակվող օբյեկտների եզրաչափերը՝ ներառյալ վերջրյա եզրաչափերը, չպետք է գերազանցեն նավարկության երթուղու՝ ներքին ջրային ուղիների համար սահմանված եզրաչափերը՝ հաշվի առնելով համապատասխան անդամ պետության օրենսդրության պահանջները։
3. Նավագնացային շրջանում անդամ պետություններն անվտանգ պայմաններ են ապահովում իրենց ներքին ջրային ուղիներով անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի անարգել ընթացքի համար։