Հոդված 8
Հոդված 8
1. Անդամ պետությունների տարածքներում նավերի անձնակազմերի անդամների մուտքը, ելքը, գտնվելն ու տեղափոխումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
2. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամները մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներում և տարածքում գտնվելու ժամանակ պատասխանատվություն են կրում այդ անդամ պետության օրենսդրության պահպանման համար։
3. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմի անդամների՝ մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներում կամ տարածքում գտնվելու ժամանակ այդ անդամ պետության քաղաքացիական իրավազորությունը չի կիրառվում այն դեպքերում, երբ վեճը վերաբերում է նավի ներքին կանոնակարգին և աշխատանքային հարաբերություններին։