Հոդված 9
Հոդված 9
1. Վթարների, տրանսպորտային պատահարների և դժբախտ դեպքերի ժամանակ յուրաքանչյուր անդամ պետություն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի իր ներքին ջրային ուղիներում գտնվող այլ անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերին և նավերի անձնակազմերի անդամներին։
2. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի՝ մեկ այլ պետության տարածքում աղետի ենթարկվելու դեպքում նավին կտրամադրվեն նույն ծառայությունները, առավելություններն ու արտոնությունները, ինչպիսիք նմանատիպ դեպքերում այդ անդամ պետությունը մատուցում է իր դրոշի ներքո նավարկող նավերին:
3. Ներքին ջրային ուղիներում տրանսպորտային պատահարների, վթարների և դժբախտ դեպքերի քննությունն ապահովում է այն անդամ պետության իրավասու մարմինը, որի տարածքում տեղի են ունեցել այդ տրանսպորտային պատահարները, վթարներն ու դժբախտ դեպքերը։ Նշված քննության անցկացմանը մասնակցելու իրավունք ունի այն անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի իրավասու մարմինը, որի մասնակցությամբ տեղի է ունեցել տրանսպորտային պատահարը, վթարը կամ դժբախտ դեպքը։
4. Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավի կամ դրա մասնակցությամբ տեղի ունեցած տրանսպորտային պատահարի կամ վթարի արդյունքում պատճառված վնասի հատուցման հայցերի քննությունը և վնասի հատուցումը իրականացվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի ներքին ջրային ուղիներում տեղի է ունեցել այդ տրանսպորտային պատահարը կամ վթարը, եթե փոխադրման (քարշակման) պայմանագրով այլ բան նախատեսված չէ։