Հոդված 11
Հոդված 11
1. Սույն արձանագրությանը մասնակցող յուրաքանչյուր պետություն կարող է ուղղումներ առաջարկել և դրանք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այնուհետև Գլխավոր քարտուղարն ամեն մի առաջարկված ուղղում հղում է սույն արձանագրությանը մասնակից պետություններին, խնդրելով հայտնել, թե իրենք արտահայտվո՞ւմ են, արդյոք, մասնակից պետությունների կոնֆերանս հրավիրելու օգտին` այդ առաջարկությունները քննարկելու և դրանք քվեարկելու նպատակով: Եթե այդպիսի կոնֆերանս հրավիրելու օգտին արտահայտվում է մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը, ապա Գլխավոր քարտուղարը հրավիրում է կոնֆերանս` Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Կոնֆերանսին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների մեծամասնությամբ ընդունված ամեն մի ուղղում հաստատման է ներկայացվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեա:
2. Ուղղումներն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հաստատվելուց և սույն արձանագրությանը մասնակցող պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունվելուց հետո` համաձայն այդ պետությունների սահմանադրական ընթացակարգի:
3. Ուղղումներն ուժի մեջ մտնելուց հետո դրանք դառնում են պարտադիր` ուղղումներն ընդունած մասնակից պետությունների համար, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում իրենց իսկ ընդունած սույն արձանագրության որոշումները և ամեն մի նախորդ ուղղում: