Հոդված 4
Հոդված 4
1. Կոմիտեն 3-րդ հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, սույն արձանագրության համաձայն ներկայացվող ցանկացած հաղորդման մասին տեղյակ է պահում սույն արձանագրությանը մասնակցող այն պետությանը, որը, ինչպես պնդվում է, խախտում է Դաշնագրի որևէ դրույթ:
2. Ծանուցում ստացած պետությունը վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնում է այդ հարցը պարզաբանող գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ և, եթե դրանք եղել են, այն ցանկացած միջոցառումները, որպիսիք կարող էր ընդունել տվյալ պետությունը: