Հոդված 7
Հոդված 7
Այսուհետև` մինչև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1960 թ. դեկտեմբերի 14-ին ընդունած գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին հայտարարությանը վերաբերող 1514 (XV) բանաձևի նպատակներին հասնելը, սույն արձանագրության դրույթները ոչ մի կերպ չեն սահմանափակում Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ և ՄԱԿ-ի ու նրա մասնագիտացված հիմնարկությունների այլ միջազգային համաձայնագրերով և փաստաթղթերով այդ ժողովուրդներին ընձեռված հանրագիր ներկայացնելու իրավունքը: