Հոդված 5
Հոդված 5
1. Կոմիտեն, 3-րդ հոդվածի դրույթները պահպանելու պայմանով, ստացված հաղորդումները, հաշվի առնելով առանձին անձանց և շահագրգռված մասնակից պետության ներկայացրած բոլոր գրավոր տվյալները:
2. Կոմիտեն չի քննում անձանցից ստացված և ոչ մի հաղորդում, քանի դեռ չի համոզվել, որ
ա/ այդ նույն հարցը չի քննարկվում միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի համաձայն.
բ/ տվյալ անձն սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներքին միջոցները:
Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի միջոցների գործադրումն անհիմն կերպով ձգձգվում է:
3. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդումները քննելիս Կոմիտեն գումարում է փակ նիստեր:
4. Իր նկատառումները Կոմիտեն հայտնում է համապատասխան մասնակից պետությանը և անձին: