Հոդված 9
Հոդված 9
1. Դաշնագիրն ուժի մեջ մտնելու պայմաններում սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի մոտ վավերացված տասներորդ պաշտոնաթղթի կամ միանալու փաստաթղթի ավանդադրման օրից երեք ամիս անց:
2. Վավերացված տասներորդ պաշտոնաթղթի կամ միանալու փաստաթղթի ավանդադրումից հետո սույն արձանագրությունը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացրած սեփական պաշտոնաթղթի կամ դրան միանալու փաստաթղթի ավանդադրման օրից երեք ամիս անց: