Հոդված 10
Հոդված 10
Արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցների կիրառումն անդամ պետություններում
Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի և կիրառվի որպես անդամ պետությանը ներկայացվող պահանջ՝ կիրառելու արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցներ, որոնք նվազ ազատական են, քան այդ պետության օրենսդրությամբ սույն համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ նախատեսված միջոցները: