Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Անցումային դրույթներ

Բելառուսի Հանրապետության համար սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 5-րդ հոդվածի դրույթները կիրառվում են 2017 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում չգերազանցել ներքին արժութային շուկայում արտարժույթի պարտադիր վաճառքի՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված նորմատիվը: Բելառուսի Հանրապետության համար մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում պահպանվում է Բելառուսի Հանրապետության ռեզիդենտների կողմից դրամական միջոցների հայրենադարձման ժամկետների նկատմամբ իր օրենսդրությունը կիրառելու իրավունքը:

Անցումային շրջանի սահմանման հետ կապված՝ Բելառուսի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնում չվատթարացնել անդամ պետությունների ռեզիդենտների կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված արժութային գործառնությունների իրականացման, նրանց կողմից սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտարժույթով և ազգային արժույթով հաշիվների (ավանդների) բացման և վարման, ինչպես նաև այդ հաշիվներով (ավանդներով) գործառնությունների իրականացման պայմանները՝ Բելառուսի Հանրապետությունում սույն համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ գործող պայմանների համեմատ:

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 8-րդ կետին չհակասող մասով (Պայմանագրի թիվ 16 հավելված):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։