Հոդված 8
Հոդված 8
Արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվության վերաբերյալ նորմերի ներդաշնակեցումը
1. Անդամ պետություններն ապահովում են իրենց օրենսդրության ներդաշնակեցումն արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվության մասով, մասնավորապես, միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են՝
1) վարչական պատասխանատվության սահմանմանը՝ հետևյալ խախտումների համար՝
ապօրինի (արգելված) արժութային գործառնությունների իրականացում կամ արժութային գործառնությունների իրականացում՝ արժութային օրենսդրության խախտմամբ.
սահմանված ժամկետում անդամ պետության ռեզիդենտի կողմից այն անդամ պետության լիազորված կազմակերպություններում նրա բանկային հաշիվներին պարտադիր փոխանցման ենթակա դրամական միջոցների հայրենադարձման պարտականության չկատարում, որի ռեզիդենտն է նա.
տեղեկությունները, փաստաթղթերը, հաշվառման և հաշվետվության ձևերն արժութային օրենսդրության պահանջներին համապատասխան չներկայացնելը կամ դրանք ներկայացնելու սահմանված կարգը և (կամ) ժամկետները չպահպանելը.
2) սահմանված ժամկետում անդամ պետության ռեզիդենտի կողմից այն անդամ պետության լիազորված կազմակերպություններում նրա բանկային հաշիվներին պարտադիր փոխանցման ենթակա՝ խոշոր չափի (առանձնակի խոշոր չափի) դրամական միջոցների հայրենադարձման պարտականությունը չկատարելու համար քրեական պատասխանատվության սահմանմանը, որի ռեզիդենտն է նա:
2. Սույն համաձայնագրի մասնակիցները միջոցներ են ձեռնարկում՝ ուղղված իրավախախտումների կազմերը և արժութային օրենսդրության խախտման համար պատժամիջոցների տեսակների ու չափերի նկատմամբ պահանջները մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ներդաշնակեցնելուն: