Հոդված 5
Հոդված 5
1. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերլուծության ու կանխատեսման և անդամ պետությունների տարածքներում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կանխարգելման, հայտնաբերման, կանխման և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքների վերացման առնչությամբ միջոցների ձեռնարկման հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումներ անցկացնելու միջոցով:
2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերլուծությունն ու կանխատեսումը ներառում են հետևյալի ուսումնասիրում և ամփոփում՝
1) տեղեկություններ այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնք Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ հանդես են գալիս որպես հայտատու, այդ թվում՝ հետազոտություններ (փորձարկումների) և չափումներ.
2) տեղեկատվություն, որն ստացվել է պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա.
3) տեղեկատվություն՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հայտնաբերված, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցներից ստացվող՝ մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքերի վերաբերյալ: