Հոդված 9
Հոդված 9
1. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները փոխգործակցում են հետևյալ նպատակներով՝
անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերում, այդ թվում՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու (փաստաթուղթն անվավեր ճանաչելու) անհրաժեշտության վերաբերյալ այդ փաստաթուղթը տրամադրած մարմնին կամ այդ փաստաթուղթն ընդունած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը կարգադրագիր տալու մասին որոշում կայացնելու նպատակներով.
Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության կանխում:
2. Համապատասխանության գնահատման վերաբերյալ, այդ թվում՝ այլ անդամ պետություններում տրված փաստաթղթերի գործողության կասեցումը կամ դադարեցումը (դրանց անվավեր ճանաչումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի պետական հսկողության (վերահսկողության) մարմինները կայացնում են համապատասխան որոշումը:
3. Այն անդամ պետությունը, որը համաձայն չէ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անցկացված միջոցառումների արդյունքների (այդ թվում՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության կասեցման կամ դադարեցման (դրանց անվավեր ճանաչման) մասին ընդունված որոշումների) հետ, իրավունք ունի դիմելու Հանձնաժողով, որն այդպիսի դիմումի քննարկման արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, կայացնում է համապատասխան որոշում: Նշված դիմումների քննարկման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: