Հոդված 3
Հոդված 3
Պետական հսկողությունը (վերահսկողությունը) անցկացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) հետևյալ սկզբունքների հիման վրա՝
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բարեխղճության կանխավարկած.
պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության հրապարակայնություն.
սպառողների իրավունքների պաշտպանության ապահովում.
պետական հսկողության (վերահսկողության) անցկացման համակարգվածություն.
պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց պրոֆեսիոնալիզմ և կոմպետենտություն.
ստուգման ենթակա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքների ու օրինական շահերի պահպանում.
օրինականության պահպանում՝ պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումներ նշանակելիս և անցկացնելիս, դրանց արդյունքների հիման վրա որոշումներ կայացնելիս.
պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անկախություն՝ արտադրողներից, վաճառողներից, կատարողներից ու ձեռք բերողներից (այդ թվում՝ սպառողներից).
անդամ պետության միևնույն մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները հավատարմագրման լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից անդամ պետությունների համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման.
պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու հետ համատեղելու անթույլատրելիություն (բացառությամբ գրանցման (պետական գրանցման)).
պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց օբյեկտիվություն և անկողմնակալություն.
պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության պետական ֆինանսավորում.
պատժից առաջ իրավախախտման կանխարգելման առաջնահերթություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ու տարածման կանխմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելուն).
Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման ռիսկի գնահատում.
միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված միևնույն պարտադիր պահանջների կատարման մասով անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մի քանի մարմինների կողմից ստուգումների անցկացման անթույլատրելիություն: