Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և անդամ պետությունների այլ լիազորված մարմինների օպերատիվ փոխգործակցության նպատակով ապահովվում է վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեությունը:

2. Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվում են ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝

1) հայտնաբերված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում այդպիսի արտադրանքի շրջանառության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը և (կամ) հայտնաբերված խախտումների բացասական հետևանքների վերացմանն ուղղված՝ ձեռնարկված միջոցների վերաբերյալ.

2) անդամ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի՝ առանց համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի կամ այն անցկացնելու վերաբերյալ տեղեկությունների իրացման հայտնաբերված դեպքերի վերաբերյալ.

3) Միության տեխնիկական կանոնակարգերի՝ արտադրանքի համապատասխանության գնահատմանն առնչվող պահանջների խախտման հայտնաբերված փաստերի վերաբերյալ` ներառյալ սերտիֆիկացման աշխատանքների կատարման կանոնները խախտելու փաստերը և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների ոչ հավաստի արդյունքները ներկայացնելու փաստերը:

3. Տեղեկություններ ներկայացնելու, հավաքելու և ամփոփելու կարգը, դրանց կազմը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և անդամ պետության լիազորված այլ մարմինները ձեռնարկում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն այն դեպքում, երբ այդպիսի արտադրանքի մասին տեղեկատվություն է պարունակվում վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։