Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-08-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

գործել է մինչև 2014-08-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

1. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`

1) կազմակերպել և իրականացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ նախատեսված անասնաբուժական համապատասխան միջոցառումներ.

2) իրականացնել կլինիկական, լաբորատոր (վիրուսաբանական, մանրէաբանական, կենսաքիմիական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական, հյուսվածքաբանական, մակաբուծաբանական) և այլ թեստեր` կենդանիների հիվանդությունների ախտորոշման համար.

3) կառավարության սահմանած կարգով իրականացնել կենդանական ծագման մթերքի ու հումքի, կերերի և լրացակերերի անասնաբուժասանիտարական փորձաքննություն և արդյունքները գրանցել անասնաբուժասանիտարական փորձաքննության համապատասխան ձևի գրանցամատյանում.

4) (կետն ուժը կորցրել է 13.04.11 ՀՕ-116-Ն)

5) տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն առողջապահական և այլ պետական մարմիններին մարդկանց ու կենդանիների համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման մասին՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

2. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական ու առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(10-րդ հոդվածը փոփ. 13.04.11 ՀՕ-116-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։