Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 15. Անասնաբուժական պետական կարգավորման գործառույթների ֆինանսավորումը

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Անասնաբուժական պետական կարգավորման գործառույթների ֆինանսավորումը

1. Անասնաբուժության բնագավառում անասնաբուժական ծառայության ֆինանսավորումը կարող է իրականացվել պետական բյուջեի միջոցներով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում չընդգրկված կենդանիների մյուս վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանն ու վերացմանն ուղղված անասնաբուժական ծառայության գործունեությունը վճարովի ծառայություն է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։