Հոդված 3
Հոդված 3
Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործման մեխանիզմը
1. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների իրագործումն իրականացվում է սահմանելով՝
1) ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափը (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափ).
2) ինդիկատիվ դրույքաչափին հասնելու 5-ամյա ժամանակահատվածը.
3) ակցիզների՝ ինդիկատիվ դրույքաչափից փաստացի դրույքաչափերի շեղման տիրույթը:
Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները հաստատվում են յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 2024 թվականից՝ սույն հոդվածով նախատեսված կարգով.
2. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և ակցիզի մշտական (յուրահատուկ) և (կամ) փոփոխական (ադվալորային) մասերի հանրագումարն են կազմում:
3. Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով՝ ինդիկատիվ դրույքաչափը սահմանվում է անդամ պետության համապատասխան ազգային արժույթով՝ բյուջետային տարվա սկզբի դրությամբ եվրոյի փոխարժեքին համարժեք՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
4. Անդամ պետությունները, ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում` նախքան ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամանակահատվածի ավարտը, 2024 թվականից սկսած, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր այն խորհրդատվական մարմնի շրջանակներում, որի իրավասության շրջանակներում են գտնվում հարկային քաղաքականությանն ու վարչարությանն առնչվող հարցերը, մշակում են առաջարկներ՝ ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։
Անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ ալկոհոլային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի մեծությունը և շեղման տիրույթները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից.
5. Ալկոհոլային արտադրանքի ինդիկատիվ դրույքաչափի մեծության և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների՝ ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում, Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի անդամ պետություններից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ որոշում կայացնելու համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։