Հոդված 9
Հոդված 9
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
3. Սույն hամաձայնագիրն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» 20 թվականի ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ։
Կատարված է քաղաքում, 201 թվականի ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները` ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ՝
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներով,
հաշվի առնելով «Ծխախոտի դեմ պայքարի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ԱՀԿ շրջանակային կոնվենցիան,
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայր ապահովելու նպատակով,
կիսելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումները,
ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,
հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,
ընդունելով անդամ պետություններից յուրաքանչյուրի՝ ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,
համաձայնեցին հետևյալի մասին.