Հոդված 5
Հոդված 5
Ալկոհոլային արտադրանքի ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը
1. Անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցառումների իրագործման համար Հանձնաժողովն իրականացնում է ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հարկային քաղաքականությունների հարցերով խորհրդակցությունների համակարգում և աջակցություն, ինչպես նաև մոնիթորինգ է իրականացնում անդամ պետությունների կողմից ալկոհոլային արտադրանքի ակցիզների ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու նկատմամբ։
2. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հերթական օրացուցային տարում (բյուջետային ժամանակահատվածում) հաստատման համար նախատեսվող՝ ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի մասին, ինչպես նաև տեղեկատվություն, առկայության դեպքում, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում հաստատման համար նախատեսվող ակցիզների դրույքաչափերի մասին.
3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության դիտանցման արդյունքներով Հանձնաժողովն այդ տեղեկատվությունն ուղարկում է անդամ պետություններին՝ ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու նպատակով, ինչպես նաև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված մեխանիզմի իրագործման համար։
4. Եթե Հանձնաժողովի ծանուցումից հետո անդամ պետություններից որևէ մեկը որոշում է կայացնում ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերը փոփոխելու մասին, ապա նոր ակցիզային դրույքաչափերի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողով և անդամ պետություններ՝ ոչ ուշ, քան համապատասխան ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օր առաջ։