Հոդված 11
Հոդված 11
Անցումային դրույթներ
Բելառուսի Հանրապետության համար սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 5-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթները կիրառվում են 2021 թվականի հունվարի 1-ից: Բելառուսի Հանրապետության համար մինչև 2021 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում պահպանվում է Բելառուսի Հանրապետության ռեզիդենտների կողմից դրամական միջոցների հայրենադարձման ժամկետների նկատմամբ իր օրենսդրությունը կիրառելու իրավունքը:
Անցումային շրջանի սահմանման հետ կապված՝ Բելառուսի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնում չվատթարացնել անդամ պետությունների ռեզիդենտների կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված արժութային գործառնությունների իրականացման, նրանց կողմից սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտարժույթով և ազգային արժույթով հաշիվների (ավանդների) բացման և վարման, ինչպես նաև այդ հաշիվներով (ավանդներով) գործառնությունների իրականացման պայմանները՝ Բելառուսի Հանրապետությունում սույն համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ գործող պայմանների համեմատ:
Սույն հոդվածի դրույթները կիրառվում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) 8-րդ կետին չհակասող մասով:
Սույն հոդվածում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ՝ Բելառուսի Հանրապետության կողմից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 5-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթների կիրառման համար (համապատասխան տնտեսական պայմանների առկայության դեպքում)։