Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Եզրափակիչ դրույթներ

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

Սույն համաձայնագրի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ դրանում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն համաձայնագրի անբաժանելի մաս կազմող և սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու հաջորդ օրվանից։

Կատարված է _____ քաղաքում 20 թվականի ———— «__»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝ Բելառուսի Հանրապետության ազգային բանկի կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։