Հոդված 7
Հոդված 7
Արժութային գործառնությունների հաշվառումը և հսկողությունը
1. Արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) նպատակն անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից սույն համաձայնագրի և արժութային օրենսդրության պահպանումն ապահովելն է:
2. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործառնությունների՝ սույն համաձայնագրի դրույթներին և այն անդամ պետության արժութային օրենսդրությանը համապատասխանության որոշում, որի տարածքում իրականացվում են այդ գործառնությունները.
2) արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության լրիվության և հավաստիության ստուգում.
3) արժութային գործառնություններով կատարված վճարումների հիմնավորվածության և դրանց կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում.
4) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետությունների լիազորված կազմակերպություններում կամ երրորդ երկրների բանկերում հաշիվներ (ավանդներ) բացելուն և վարելուն ներկայացվող պահանջների պահպանման ստուգում:
3. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) անդամ պետությունում իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
4. Արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության վարման կարգն ու ձևերը սահմանվում են միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: