Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

տարրալուծում՝ այն մետաղի և դրա ձուլվածքի քիմիական կազմի որոշումը, որոնցից պատրաստված է արտադրատեսակը, այդ թվում՝ այդ արտադրատեսակի քայքայումը նախատեսող մեթոդների կիրառմամբ.

թանկարժեք մետաղների զտարկում (աֆինաժ)՝ խառնուրդներից և ուղեկցող քիմիական տարրերից կորզված թանկարժեք մետաղների մաքրման գործընթաց՝ թանկարժեք մետաղի պարունակությունը հասցնելով այնպիսի արժեքների, որոնք համապատասխանում են միջպետական ստանդարտների պահանջներին և (կամ) անդամ պետությունների պետական (ազգային) ստանդարտներին և (կամ) անդամ պետությունների տարածքում գործող տեխնիկական պայմաններին և (կամ) Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի մասնակիցների ասոցիացիայի (LBMA) և Լոնդոնի պլատինի ու պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից ընդունված որակի միջազգային ստանդարտներին.

թանկարժեք քարերի արդյունահանում՝ արմատական, ցրոնային և տեխնածին հանքավայրերից թանկարժեք քարերի կորզումը, ինչպես նաև թանկարժեք քարերի տեսակավորումը, առաջնային դասակարգումը և առաջնային գնահատումը.

թանկարժեք մետաղների արդյունահանում՝ արմատական (հանքաքարային), ցրոնային և տեխնածին հանքավայրերից թանկարժեք մետաղների կորզումը՝ թանկարժեք մետաղներ պարունակող խտանյութերի և այլ կիսամթերքների ստացմամբ.

թանկարժեք քարեր՝ բնական ալմաստներ, զմրուխտներ, սուտակներ, շափյուղաներ և ալեքսանդրիտներ, ինչպես նաև բնական մարգարիտ՝ չմշակված (բնական) և մշակված տեսքով, սաթի հազվագյուտ գոյացություններ: Թանկարժեք քարերի բնութագրեր (առանձնահատկություններ) ունեցող արհեստական ծագմամբ նյութերը չեն կարող դասվել թանկարժեք քարերի շարքին.

թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռութենիում և օսմիում), որոնք կարող են լինել ցանկացած վիճակում, տեսքով (այդ թվում՝ բնակտորներով և զտարկված), ինչպես նաև՝ հումքի մեջ, համաձուլվածքներում, կիսաֆաբրիկատներում, արդյունաբերական արտադրանքում, քիմիական միացություններում, արտադրանքների (արտադրատեսակների) մեջ, ինչպես նաև ոսկերչական և այլ իրերում, մետաղադրամներում, ջարդոնի և թափոնների մեջ.

անվանանիշ՝ արտադրողի նշանը, որի դրոշմվածքը դրվում է արտադրված ոսկերչական և այլ իրերի վրա.

թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի կիրառումն արտադրական, ֆինանսական, գիտական և սոցիալ-մշակութային նպատակներով.

հանքային հումք՝ խորքից արդյունահանված և թանկարժեք մետաղներ պարունակող արմատական հանքավայրերի հանքաքարեր, ցրոնային հանքավայրերի ավազներ, տեխնածին հանքավայրերի հանքաքարեր և ավազներ, խտանյութեր, սղկվածքային (շլիխային) ոսկի և պլատին, «Դորե» համաձուլվածք, կաթոդային մետաղ և ցինկի նստվածքներ, ինչպես նաև՝ արդյունաբերական եղանակով կորզվող՝ թանկարժեք մետաղներ պարունակող բազմամետաղային (համալիր) հանքաքարեր.

հարգադրոշմում՝ ոսկերչական և այլ իրերի վրա հարգադրոշմի դրոշմվածք դնելը.

թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ՝ ոչ պիտանի դարձած կամ իրենց սպառողական հատկությունները և (կամ) գործառական նշանակությունը կորցրած թանկարժեք մետաղներից և դրանց համաձուլվածքներից, դրանց մասերից պատրաստված արտադրանք (արտադրատեսակներ), այդպիսի արտադրանք (արտադրատեսակ) արտադրելու ընթացքում առաջացած անուղղելի խոտան, ինչպես նաև թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) սպառման ընթացքում առաջացած և հիմնականում թանկարժեք մետաղների կորզման համար օգտագործվող՝ հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների մնացորդներ.

թանկարժեք քարերի մշակում՝ մեխանիկական, ֆիզիկական, քիմիական կամ այլ ազդեցություն թանկարժեք մետաղների վրա՝ դրանց ֆիզիկական վիճակը (ձևը, գույնը, որակը) փոխելու նպատակով: Մշակումը ներառում է ինչպես տարբեր նպատակներով կիսաֆաբրիկատների և թանկարժեք քարերից պատրաստի արտադրատեսակների արտադրությունը, այնպես էլ՝ դրանց ազնվացումը.

հարգորոշում՝ ոսկերչական և այլ իրերի մեջ թանկարժեք մետաղների համաձուլվածքի հարգի որոշում կամ հաստատում.

թանկարժեք քարերի թափոններ՝ թանկարժեք քարերի կոտրվածքների, բեկորների տեսքով մնացորդները, որոնք առաջացել են թանկարժեք քարերի մշակման, ոսկերչական և այլ արտադրատեսակների, տեխնիկական նշանակության արտադրատեսակների պատրաստման և օգտագործման ժամանակ ու չեն կարող օգտագործվել նշված արտադրատեսակների պատրաստման համար.

հարգ՝ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի զանգվածային մասի քանակական պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար զանգվածային մասում.

հարգադրոշմ՝ թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ իրերի վրա զետեղվող ու այդպիսի իրի մեջ պարունակվող թանկարժեք մետաղի հարգը հավաստող՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված նմուշի նշան.

թանկարժեք մետաղների արտադրություն՝ թանկարժեք մետաղներ պարունակող՝ արդյունահանված համալիր հանքաքարերից, խտանյութերից և այլ կիսամթերքներից, թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնից և թափոններից թանկարժեք մետաղների կորզումը, ինչպես նաև թանկարժեք մետաղների զտարկումը.

ռեկուպերացված (վերաօգտագործված) թանկարժեք քարեր՝ բանեցված կամ այլ պատճառներով շահագործումից հանված գործիքներից և տեխնիկական նշանակության այլ արտադրատեսակներից կորզված թանկարժեք քարեր.

արդյունահանման սուբյեկտներ՝ այն անդամ պետության տարածքում թանկարժեք մետաղների արդյունահանում իրականացնող կազմակերպություններ, որի ռեզիդենտներն են տվյալ կազմակերպությունները.

ոսկերչական և այլ իրեր՝ թանկարժեք մետաղներից և դրանց համաձուլվածքներից պատրաստված և ոսկերչական ու այլ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջներով սահմանված նվազագույն հարգերից ոչ ցածր հարգ ունեցող իրեր, այդ թվում՝ դեկորատիվ մշակման տարբեր տեսակների օգտագործմամբ պատրաստված, թանկարժեք քարերից, բնական կամ ոչ բնական ծագման այլ նյութերից ներդիրներով կամ առանց դրանց օգտագործման, բացառությամբ թողարկված (այդ թվում՝ շրջանառությունից հանված) մետաղադրամների և պետական պարգևների, կամ դեկորատիվ մշակման տարբեր տեսակների օգտագործմամբ բնական կամ ոչ բնական ծագման նյութերից պատրաստված, թանկարժեք մետաղներից և (կամ) թանկարժեք քարերից ներդիրներով իրերի.

Սույն համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։