Հոդված 13. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը
Հոդված 13. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը
1. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`
1) գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերը.
2) զբաղվածության աջակցության պետական ծրագրերը:
2. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերն են`
1) գործազրկության նպաստի վճարումը.
2) սույն օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին կետով նախատեսված առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը.
3) առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.
4) սույն օրենքի 28-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված անձանց սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու առաջարկությունը.
5) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների նյութական ծախսերի հատուցումը.
6) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.
7) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.
8) թաղման նպաստի վճարումը:
3. Զբաղվածության աջակցության պետական ծրագրերն են`
1) սույն օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին կետով նախատեսված ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցումը.
2) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
3) սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց (բացառությամբ 5-րդ կետի) աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.
4) ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը.
5) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը:
4. Սույն հոդվածում նշված ծրագրերը ֆինանսավորվում են սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
(13-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-243-Ն)