Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2009-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. Հասարակական աշխատանքների կազմակերպումը

գործել է մինչև 2009-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հասարակական աշխատանքների կազմակերպումը

1. Հասարակական աշխատանքներ են համարվում մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող համընդհանուր մատչելի ժամանակավոր աշխատանքները:

2. Փոխհատուցվող հասարակական աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է դրամային կամ բնաիրային ձևով:

3. Դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքը վարձատրվող հասարակական աշխատանք է:

4. Աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածության պետական ծառայությունը տրամադրում է անհրաժեշտ աշխատուժ:

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների հաշվին:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։