Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 37. Նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացած գործազրկության նպաստի վճարումը
Հոդված 37. Նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացած գործազրկության նպաստի վճարումը
1. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին:
2. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է, եթե սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում: