Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 14. Աշխատուժի տեղաշարժը

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Աշխատուժի տեղաշարժը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականության իրականացումը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, համաճարակային իրավիճակի, տարերային աղետի և այլ անբարենպաստ պայմանների դեպքում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը՝ նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(14-րդ հոդվածը փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։