Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Զբաղված և չզբաղված անձինք
Հոդված 5. Զբաղված և չզբաղված անձինք
1. Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:
2. Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:
(5-րդ հոդվածը լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)