Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 36. Թաղման նպաստի վճարումը
Հոդված 36. Թաղման նպաստի վճարումը
(վերնագիրը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
1. Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` գործազրկության նպաստի եռապատիկի չափով` դիմումը և օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն ներկայացնելու դեպքում:
(36-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)