Գլուխ 6 · ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
Հոդված 22. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրությունը
Հոդված 22. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրությունը
1. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրությունն իրավունքների, պարտավորությունների և երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկությունից ապահովագրված և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության դեպքում իրավական և սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության իրավունքից սույն հոդվածի առաջին մասում նշված անձն օգտվում է աշխատանքից ազատվելու և գործազուրկ ճանաչվելու պահից` ընդգրկվելով պարտադիր սոցիալական ապահովագրության, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ծրագրերում: