Գլուխ 7 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 33. Անցած ժամանակահատվածի համար գործազրկության նպաստի վճարումը
Հոդված 33. Անցած ժամանակահատվածի համար գործազրկության նպաստի վճարումը
1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 4.1-ին մասով վերականգնված գործազրկության նպաստի գումարը սահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:
2. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման: Նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:
(33-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)