Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

գործել է մինչև 2014-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4. Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) (կետն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)

3) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը.

4) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

5) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։