Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքերն ու պայմանները՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումն օգտագործելիս

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում օգտագործելիս հայտարարատուին տրամադրվում է պարզեցված ընթացակարգերի հնարավորություն, որոնցով նախատեսվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի (հավաստագրերի) (այսուհետ՝ ապահովման հավաստագիր) ձևակերպման հնարավորություն, որի ընդհանուր գումարի չափը գերազանցում է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման տրամադրված ընդհանուր ապահովման չափը՝

ա) 20 տոկոսով՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանների պահպանման դեպքում.

բ) 30 տոկոսով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող պահանջների պահպանման դեպքում։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվում են, եթե պահպանվում են հետևյալ պայմանները՝

ա) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձ է, որի մաքսային մարմին է ներկայացվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը.

բ) մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը տրամադրվել է այն անդամ պետության մաքսային մարմնին, որի մաքսային մարմին է ներկայացվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը.

գ) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, պարբերաբար (տարեկան առնվազն 30 անգամ) հանդես է եկել որպես այն ապրանքների հայտարարատու, որոնք փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման օգտագործմամբ` հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները.

դ) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձը, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ, չունի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան սահմանված ժամկետում չկատարված՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման պարտավորություն.

ե) այդպիսի պարզեցված ընթացակարգեր կիրառելու մտադրություն ունեցող անձի նկատմամբ, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցներ չեն կիրառվել այն ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ձևակերպելու պայմանների խախտման համար, որոնց հայտարարատուն եղել է այդ անձը.

զ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայությունը.

է) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմաններ սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառելու մտադրություն ունեցող անձը դիմում է ուղարկում այն մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը։

Դիմումի ձևը, դրանում նշվող տեղեկությունների ցանկը, դիմումի ուսումնասիրման ժամկետն ու կարգը (այդ թվում՝ պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները կամ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող պայմանները պահպանելու դեպքում մաքսային մարմինն ընդունում է որոշում՝ սույն հոդվածի 1-ին կետի համապատասխանաբար «ա» ենթակետով կամ «բ» ենթակետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառման վերաբերյալ, իսկ այդ պայմանները չպահպանելու դեպքում՝ մերժում է համապատասխան պարզեցված ընթացակարգերի կիրառումը։

4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցվում է այն օրվանից, երբ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում նշանակման մաքսային մարմինը ուղարկող մաքսային մարմնից ստանում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների (լրիվ կամ մասնակի) առաքման վերաբերյալ տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվությունը։

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը վերսկսվում է՝

այն դեպքում, երբ ապրանքների գտնվելու վայրը պարզելու հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմնի կողմից կատարվելու ժամկետում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվել է այն ապրանքների (ապրանքների մի մասի) համար, որոնց մասով ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը նշանակման մաքսային մարմնի կողմից ավարտվելու օրվանից կամ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունն այդ մաքսային մարմնում ստացվելու օրվանից.

այն դեպքում, երբ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ուղարկված՝ մաքսային և այլ վճարներ սահմանված ժամկետում չվճարելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի ընթացքում կատարվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն այն ապրանքների (ապրանքների մի մասի) համար, որոնց մասով ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն օրվանից, երբ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում նշանակման մաքսային մարմինը ուղարկող մաքսային մարմնից կամ այդ ծանուցումն ուղարկած մեկ այլ մաքսային մարմնից ստանում է տեղեկատվություն մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման վերաբերյալ։

5. Այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ուղարկված՝ մաքսային և այլ վճարները սահմանված ժամկետում չվճարելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի ընթացքում չի կատարվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունն այն ապրանքների (ապրանքների մի մասի) համար, որոնց մասով ուղարկող մաքսային մարմնում բացակայել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը, ապա սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը դադարեցվում է այն օրվանից, երբ նշանակման մաքսային մարմինը ուղարկող մաքսային մարմնից կամ այդ ծանուցումն ուղարկած մեկ այլ մաքսային մարմնից ստանում է տեղեկատվություն՝ մինչև այդ ծանուցման մեջ նշված ժամկետը լրանալը մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու վերաբերյալ։

6. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը կասեցնելու, վերսկսելու կամ դադարեցնելու մասին հայտարարատուի տեղեկացումն իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

7. Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում, Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով և 309-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքները վրա հասնելու դեպքում չվճարված մաքսային և այլ վճարներ բռնագանձվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը՝ այդ ապահովման հաշվին, ինչպես նաև Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ու 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մաքսային ու այլ վճարների բռնագանձման այլ միջոցներ կիրառելու եղանակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։