Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Մաքսային մարմինների փոխգործակցությունը

Օրենսգրքի 147-րդ հոդվածում նշված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ժամանակ մաքսային մարմիններն իրականացնում են ապահովումն օգտագործելու հնարավորության վերաբերյալ տեղեկությունների, ապահովման գումարները պահուստավորելու և դրանք ապապահուստավորելու (օգտագործման արգելքը հանելու) վերաբերյալ տեղեկությունների և սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների փոխանակում։ Այդպիսի փոխանակումն իրականացվում է «Միության մասին» պայմանագրին համապատասխան՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման միջոցով։

Սույն հոդվածի առաջին պարբերության մեջ նշված տեղեկությունների փոխանակումն իրականացնելիս տեղեկությունների կազմը և տեղեկատվություն ուղարկելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։