Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման տրամադրման հաստատման առանձնահատկությունները

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովում օգտագործելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի համար մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման տրամադրման հաստատում են համարվում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապահովման հավաստագիրը, ինչպես նաև՝ կոնկրետ տարանցիկ փոխադրման հայտարարագրով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների համար՝ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկությունները (այսուհետ՝ ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկություններ)։

Ապահովում օգտագործելու հնարավորության մասին տեղեկություններն այն անդամ պետության մարմնի կողմից ուղարկվելու դեպքում, որի մաքսային մարմնին է տրամադրվել մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը, կոնկրետ տարանցիկ փոխադրման հայտարարագրով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների համար կիրառվում է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության ապահովման գումարն օգտագործելու ժամանակավոր արգելք՝ ապահովման հավաստագրի մեջ նշված և մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով (այսուհետ՝ ապահովման գումարի պահուստավորում)։

Ապահովման հավաստագրի օգտագործման կարգը սահմանելիս Հանձնաժողովն է սահմանում ապահովումն օգտագործելու հնարավորության մասին տեղեկությունների փոխանակմանը մասնակցող անձանց, այդ անձանց փոխգործակցության կարգը և ապահովման գումարը պահուստավորելու (օգտագործման արգելքը հանելու) հիմքերը։

2. Ապահովման գումարի պահուստավորումը և դրա ապապահուստավորումը (օգտագործման արգելքի հանումը) կատարվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը։

3. Բոլոր գրանցված և չմարված ապահովման հավաստագրերի ընդհանուր գումարի նկատմամբ հսկողությունն իրականացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։