Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորություն կիրառելու առանձնահատկությունները

1. Երաշխավորը ճանաչվում է որպես ազգային երաշխիք տված անձ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝

ա) երաշխավորն իրավաբանական անձ է.

բ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ՝ գործող երաշխավորության պայմանագրի առկայություն, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով կնքվել է երաշխավորի և այն անդամ պետության մաքսային մարմնի միջև, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է երաշխավոր հանդիսացող իրավաբանական անձը.

գ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ՝ մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների վճարման՝ Օրենսգրքին համապատասխան սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայություն.

դ) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորի նկատմամբ չեն կիրառվել մաքսային և այլ վճարների, տույժերի, տոկոսների բռնագանձմանն ուղղված միջոցներ՝ կապված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգերի պայմանների խախտման հետ.

ե) սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելուն նախորդող երեք տարվա ընթացքում երաշխավորը պարբերաբար (տարեկան առնվազն 50 անգամ) հանդես է եկել որպես երաշխավոր՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.

զ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի (բանկային երաշխիքի և (կամ) դրամական միջոցների (փողի)) տրամադրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գումարի, սակայն 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումարի չափով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող) և սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության դրույթները.

է) անդամ պետությունների օրենսդրության պահանջները բավարարող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների առկայություն, որոնք անհրաժեշտ են որպես ազգային երաշխիք տված անձ գործունեություն իրականացնելու համար.

ը) այլ պայմաններ (եթե այդպիսի պայմանները սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ):

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորությունը որպես մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակ օգտագործելիս՝ առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմաններին համապատասխան որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչված (ճանաչվող) երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, կարող է, հաշվի առնելով սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունը, երաշխավորության պայմանագրով երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման համար տրամադրված երաշխիքի նկատմամբ մաքսային մարմինների առջև իր պարտավորությունների չափերը գերազանցելու մասով կիրառել պարզեցված ընթացակարգեր՝

ա) տրամադրված երաշխիքի 10 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,

երաշխիքի գումարը կազմում է 5 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) տրամադրված երաշխիքի 20 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,

երաշխիքի գումարը կազմում է առնվազն 10 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

գ) տրամադրված երաշխիքի 30 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

երաշխավորության պայմանագիրը կնքվել է առնվազն մեկ տարի ժամկետով,

երաշխիքի գումարը կազմում է 15 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

դ) տրամադրված երաշխիքի 50 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

սույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան նախորդող առնվազն երեք տարվա ընթացքում.

երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

ե) տրամադրված երաշխիքի 100 տոկոսի չափով՝ հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

սույն կետի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերը կիրառվել են սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան նախորդող առնվազն հինգ տարվա ընթացքում.

երաշխիքի գումարը կազմում է առնվազն 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարին համարժեք գումար՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

3. Որպեսզի երաշխավորը ճանաչվի որպես ազգային երաշխիք տված անձ, երաշխավորն իրեն ազգային երաշխիք տված անձ ճանաչելու և գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին դիմում է ուղարկում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը։

Առևտրային կազմակերպություն կամ պետական սեփականության ձևով ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող երաշխավորը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է, որ այդպիսի ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես երաշխավորներ, սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի մեջ հայտագրում (նշում) է նաև տեղեկություններ՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից մեկը կիրառելու մտադրության մասին։

Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է երաշխավորին որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչելը մաքսային մարմնի կողմից մերժվելու համար, իսկ սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։

4. Սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկից օգտվող՝ ազգային երաշխիք տված անձը, որը մտադիր է կիրառել սույն հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված մեկ այլ պարզեցված ընթացակարգ կամ սույն հոդվածի 2-րդ կետի «դ»-«ե» ենթակետերով սահմանված պարզեցված ընթացակարգերից որևէ մեկը, այդպիսի պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որի հետ կնքվել է երաշխավորության պայմանագիրը՝ ներառյալ գործող երաշխավորության պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու կամ նոր երաշխավորության պայմանագիր կնքելու մասին առաջարկը։

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելը հիմք է հանդիսանում համապատասխան պարզեցված ընթացակարգի կիրառումը մերժելու համար։

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դիմումների ձևերը, դրանցում նշվող տեղեկությունների ցանկը, դրանց ուսումնասիրության ժամկետն ու կարգը (այդ թվում՝ երաշխավորին որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչելու կամ երաշխավորին որպես ազգային երաշխիք տված անձ ճանաչելը մերժելու, պարզեցված ընթացակարգեր կիրառելու կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգերի կիրառումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու և ընդունված որոշման վերաբերյալ տեղեկատվությունը դիմումատուին ուղարկելու կարգը) սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

6. Երաշխավորն ազգային երաշխիք տված անձի կարգավիճակը կորցնում է հետևյալ դեպքերում՝

ա) ազգային երաշխիք տված անձ հանդիսացող իրավաբանական անձի լուծարում.

բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տված անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի գործողության դադարեցում՝ բացառությամբ այն դեպքի, երբ ազգային երաշխիք տված անձի և մաքսային մարմնի միջև նշված նպատակով կնքվել է նոր ժամկետով երաշխավորության պայմանագիր.

գ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարումն ապահովելու նպատակով ազգային երաշխիք տված անձի և մաքսային մարմնի միջև կնքված երաշխավորության պայմանագրի լուծում.

դ) մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի գումարի նվազեցում՝ սույն հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետին համապատասխան սահմանված գումարից ավելի ցածր, բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուց հետո.

ե) մաքսային և այլ վճարների բռնագանձում տարածելը մաքսային մարմինների առջև երաշխավորի պարտավորությունների պատշաճ կատարման երաշխիքի վրա.

զ) կիրառվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ապահովման միջոցների անհամապատասխանությունը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

է) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Երաշխավորի՝ ազգային երաշխիք տված անձի կարգավիճակը կորցնելու վերաբերյալ որոշումն ընդունելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Ազգային երաշխիք տված անձի կարգավիճակը կորցնելը երաշխավորին չի ազատում երաշխավորության պայմանագրով ստանձնած՝ չդադարեցված պարտավորությունների կատարումից։

8. Ազգային երաշխիք տված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ ազգային երաշխիք տված անձանց միասնական ցանկ ձևավորելու և այն Միության տեղեկատվական պորտալում տեղադրելու համար։

Նշված ցանկում ներառվող տեղեկությունների կազմի և դրանք Հանձնաժողով ուղարկելու կարգի սահմանումը, ինչպես նաև այդ ցանկի ձևավորումը և Միության տեղեկատվական պորտալում դրա տեղադրումն իրականացվում են Հանձ կողմից։

9. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսված լինել ազգային երաշխիք տված անձանց կողմից երաշխիքային ֆոնդի ձևավորում, որի միջոցներն օգտագործվում են բացառապես մաքսային և այլ վճարների բռնագանձման նպատակով՝ Օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հանգամանքը վրա հասնելու դեպքում, որի պարագայում մաքսային և այլ վճարների վճարման պարտավորությունը ենթակա է կատարման։ Երաշխիքային ֆոնդ ձևավորելու կարգը, ինչպես նաև երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին մաքսային և այլ վճարներ բռնագանձելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։