Հոդված 8
Հոդված 8
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից՝ բացառությամբ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի, որն ուժի մեջ է մնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալուց հետո։
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
Կատարված է __________ քաղաքում, 20 թվականի _______ ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝