Հոդված 5
Հոդված 5
1. Ազգային օպերատորը պետք է ապահովի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող՝ տեղեկատվական համակարգի աշխատանքը՝ մշտական հիմունքներով՝ շաբաթը 7 օր, օրական 24 ժամվա ընթացքում:
2. Ազգային օպերատորների՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով պետք է ապահովվեն՝
փոխադրման եզակի համարի ձևավորումը,
նավիգացիոն կապարակնիքից՝ դրա եզակի նույնականացման համարի, վիճակի (դրվել է, հանվել է), աշխարհագրական կոորդինատների, կուտակիչի լիցքավորման մակարդակի մասին տեղեկատվության ընդունումն ու մշակումը,
անդամ պետությունների տարածքներով յուրաքանչյուր հետագծվող փոխադրման մասին այդպիսի փոխադրմանը վերաբերող՝ Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունների, նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման փաստերի վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքից ստացված և այդպիսի տեղեկատվական համակարգի կողմից մշակված տեղեկատվության հաշվառումն ու պահպանումը,
իրական ժամանակի ռեժիմում այն անդամ պետության ազգային օպերատորի (լիազորված օպերատորի (մարմնի)) տեղեկատվական համակարգ տեղեկությունների փոխանցումը, որի տարածքով կփոխադրվեն (փոխադրվում են) հետագծման օբյեկտները, իսկ այն դեպքում, երբ այն անդամ պետությունում, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը, սահմանված է լիազորված օպերատորը (մարմինը)՝ այդ լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգ տեղեկությունների փոխանցումը, որոնք սահմանվել են Հանձնաժողովի կողմից՝ սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան,
այլ անդամ պետությունների ազգային օպերատորների (լիազորված օպերատորների (մարմինների)) տեղեկատվական համակարգերի, իսկ այն դեպքում, երբ այն անդամ պետությունում, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը, սահմանված է լիազորված օպերատորը (մարմինը)՝ այդ լիազորված օպերատորի (մարմնի) տեղեկատվական համակարգի հետ տեղեկատվական փոխգործակցությունը,
իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվական փոխգործակցությունն այն անդամ պետության հսկող մարմինների տեղեկատվական համակարգերի հետ, որի տարածքում գործունեություն է իրականացնում ազգային օպերատորը:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված տեղեկությունները և տեղեկատվությունը պահվում են 3 տարուց ոչ պակաս կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ ավելի տևական ժամկետի ընթացքում, ընդ որում՝ պահպանման առաջին տարվա ընթացքում՝ օպերատիվ հասանելիության ռեժիմով: Պահպանման նշված ժամկետը հաշվարկվում է կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակ օգտագործված՝ նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման օրվան հաջորդող օրվանից: