Հոդված 8
Հոդված 8
1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքները դրվում են և հանվում են Միության մաքսային տարածքում:
Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքները դնելու և հանելու տեղերը, նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) և դնելուն (հանելուն) ներկա անձինք, Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելուն (հանելուն) առնչվող գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, և եթե դա նախատեսված է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետության օրենսդրությամբ:
2. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կարող են կիրառվել Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրված նավիգացիոն կապարակնիքները, որոնք գրանցված են անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում և բավարարում են սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված պահանջները:
3. Մեկ նավիգացիոն կապարակնիքն օգտագործվում է անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի նկատմամբ ընթացքի (փոխադրման) ամբողջ ուղու ընթացքում՝ մինչև անդամ պետություններից մեկի տարածքում մատակարարման վայրը (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված փոխադրումների դեպքում) կամ մինչև Միության մաքսային տարածքից հետագծման օբյեկտի արտահանման վայրը (սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված փոխադրումների դեպքում):
4. Նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը և ապաակտիվացումն իրականացվում են ազգային օպերատորի կողմից, իսկ այն դեպքում, երբ նավիգացիոն կապարակնիքը կիրառվում է հսկող մարմնի որոշմամբ՝ այդ հսկող մարմնի թույլտվությամբ:
Եթե անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը՝ այն անդամ պետության փոխարեն, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը, ապա հսկող մարմինների ու ազգային օպերատորների՝ նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: