Հոդված 13
Հոդված 13
1. Անդամ պետությունների հսկող մարմինները փոխգործակցում են իրենց անդամ պետության ազգային օպերատորի և (կամ) լիազորված օպերատորի (մարմնի) հետ:
Այդպիսի փոխգործակցության շրջանակներում՝
անդամ պետության հսկող մարմինը պետք է հասանելիություն ունենա իր անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգին, որը կիրառվում է անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար.
ազգային օպերատորն իր անդամ պետության հսկող մարմին է հասցնում այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները, այդ թվում՝ հետագծման օբյեկտի և գրանցված ոչ բնականոն իրավիճակների թվի մասին տեղեկությունները:
2. Անդամ պետության հսկող մարմինների՝ ազգային օպերատորների և (կամ) այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) հետ փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցությունը) կարգը՝ այդ թվում՝ սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելիս և ապաակտիվացնելիս, ընթացքի (փոխադրման) ժամանակ ոչ բնականոն իրավիճակներ առաջանալիս, նավիգացիոն կապարակնիքները փոխարինելիս կամ հանելիս, ինչպես նաև այն տեղեկությունների կազմը, որոնցով փոխանակվում են ազգային օպերատորը, լիազորված օպերատորը (մարմինը) և հսկող մարմինները, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: