Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում են ազգային օպերատորները:

2. Անդամ պետություններում ազգային օպերատորների թիվը սահմանվում է դրանց օրենսդրությանը համապատասխան:

3. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման ապահովման մասով գործառույթները կարող են վերապահվել անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Այս դեպքում սույն համաձայնագրի՝ ազգային օպերատորներին վերաբերող դրույթները տարածվում են այդպիսի պետական մարմինների (կազմակերպությունների) վրա:

4. Ազգային օպերատորը գործունեություն է իրականացնում այն անդամ պետության տարածքում, որի օրենսդրությանը համապատասխան այն ստեղծվել (գրանցվել) է:

5. Այն դեպքում, երբ անդամ պետությունում սահմանվել են մի քանի ազգային օպերատորներ, այդ անդամ պետության հսկող մարմինների և այլ անդամ պետությունների ազգային օպերատորների հետ տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով, այդպիսի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանվում է ազգային օպերատոր կամ անդամ պետության պետական իշխանության մարմին, որոնք լիազորված են այդպիսի փոխգործակցության համար (այսուհետ՝ լիազորված օպերատոր (մարմին))՝ ներառյալ այլ անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) հետ փոխգործակցությունը:

Լիազորված օպերատորի (մարմնի) և անդամ պետության ազգային օպերատորների միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։