Հոդված 34. Բուհի և գիտական կազմակերպության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը
Հոդված 34. Բուհի և գիտական կազմակերպության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը
1. Բուհը և գիտական կազմակերպությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բուհը և գիտական կազմակերպությունն ստեղծվում են հիմնադրի որոշմամբ:
3. Բուհը կարող է իր գործունեությունը ծավալել միայն լիցենզավորումից հետո:
4. Հանրային բուհի կանոնադրության մեջ փոփոխություն կարող է անել միայն հիմնադիրը:
5. Հանրային հետազոտական համալսարանի կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունը հիմնադրվում է համալսարանի հետ միաժամանակ` Կառավարության որոշմամբ` որպես հետազոտական համալսարանի հիմնարկ, որի կանոնադրությունը հաստատվում է հետազոտական համալսարանի կանոնադրության հետ միաժամանակ:
(34-րդ հոդվածը փոփ. 06.05.26 ՀՕ-198-Ն)