Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող զինվորական մարմին` զորամիավորում, միավորում, առանձին զինվորական կառույց, որի գործունեության նպատակն է խաղաղ ժամանակ մարտական պատրաստականության և մարտական հերթապահության խնդիրների, մարտական պատրաստության, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման միջոցով երաշխավորել, իսկ պատերազմի ժամանակ մարտական կիրառման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությունը.

2) զինվորական հաստատություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող ռազմաբժշկական, ռազմաուսումնական (ռազմագիտական) կամ մշակութային կամ լրատվական կամ մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի գործունեություն իրականացնող զինվորական մարմին, որի գործունեության նպատակն է ապահովել օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան խնդիրների և գործառույթների իրականացումը: Զինվորական հաստատությունների ռազմական բնույթն արտահայտվում է դրանցում զինվորական ծառայության կազմակերպմամբ, դրանց նկատմամբ օպերատիվ-մարտավարական խնդիրների առաջադրման հնարավորությամբ.

3) զորամասի իրական անվանում` զորամասի տեսակը և գործունեության բնույթը բնորոշող տեղեկություն.

4) զորամասի պայմանական համար` զորամասին տրվող թվերի հաջորդականություն:

(2-րդ հոդվածը լրաց. 13.12.19 ՀՕ-292-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։