Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Ռազմաբժշկական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ռազմաբժշկական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները (այսուհետ` ռազմաբժշկական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաբժշկական հաստատության՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաբժշկական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաբժշկական հաստատությունների տեսակներն են՝ հոսպիտալները, առանձին բժշկական ջոկատները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները, հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովման ծառայությունները:

5. Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում են օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնության և սպասարկման գործունեությունն իրականացնում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակների կազմակերպման ձևերին համապատասխան:

6. Ռազմաբժշկական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաբժշկական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ռազմաբժշկական հաստատությունները կարող են իրականացնել նաև քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում, որի կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ նորմատիվ հրամանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։