Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են հիմնարկի՝

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մշակութային հիմնարկները կարող են գործել ռազմական թանգարանի, պանթեոնի կամ հուշահամալիրի, սպայի տան տեսքով:

5. Զինվորական լրատվական հիմնարկները կարող են գործել պաշտոնաթերթի, էլեկտրոնային լրատվամիջոցի, ռազմագիտական հանդեսի տեսքով, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնել հեռուստատեսային և ռադիոլրատվական ծրագրերի միջոցով:

6. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, հիմնարկի կանոնադրությամբ:

7. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, հիմնարկի կանոնադրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։