Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը և կրթությունը կազմակերպելու նպատակով կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է`

ա) կրթական համակարգի հանրակրթական, մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի դասընթացների, համապատասխան գիտամեթոդական աշխատանքների նախատեսում.

բ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմունքների և տեխնիկայի գծով ճարտարագիտական կադրերի վերապատրաստման դասընթացների նախատեսում:

(10-րդ հոդվածը փոփ. 11.09.25 ՀՕ-294-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։