Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 8. Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Էներգասպառող սարքերի և սարքվածքների շրջանառությունը

(վերնագիրը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն)

1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգաարդյունավետության պահանջները, պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:

3. Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ արտադրանքների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

(8-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն, 12.05.16 ՀՕ-67-Ն, խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-179-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։