Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
«օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկա»՝ հարաբերությունների ամբողջություն, որոնց շրջանակներում Միության յուրաքանչյուր անդամ պետություն Միության մյուս անդամ պետությունների անձանց եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների մատուցման իրավունք է վերապահում՝ Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) 38-րդ կետով նախատեսված պայմանների հիման վրա.
«օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ»՝ եղանակի կանխատեսման և օդերևութաբանության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ Միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներ։
Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքը կազմող այլ ակտերով սահմանված իմաստներով։